«Թալիբան» շարժման գերագույն առաջնորդ Հայբաթուլա Ախունդզադան առաջին հրապարակային ելույթն է ունեցել Աֆղանստանում, հայտնում են աֆղանական գործակալությունները։
Նշվում է, որ Ախունդզադան շաբաթ օրը դիմել է երկրի հարավային մասում գտնվող Քանդահարի ունկնդիրներին։ Ցանկացած լուսաբանում արգելվել է։ Սակայն, ավելի ուշ սոցիալական ցանցերում ձայնագրություն է տեղադրվել, որտեղ իբրև թե հաստատվում է Ախունդզադայի ելույթը։
Իր ելույթում թալիբների գերագույն առաջնորդը չի շոշափել քաղաքական հարցեր, այլ կենտրոնացել է կրոնական ասպեկտների վրա։