Կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև հանրային բաց տարածքներում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ի կառավարության նիստում չէր բացառել, որ բաց տարածքներում դիմակ դնելը կրկին դառնա պարտադիր։ Հոկտեմբերի 25-ից էլ բուհերն անցել են հեռավար ուսուցման, մեկ շաբաթով երկարաձգվել է դպրոցական արձակուրդը, քննարկվում է ևս մեկ շաբաթ ավելացնելու հարցը:
Բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը Հայաստանում հանվել էր այս տարվա հունիսից: