Ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից Վարչական, Սնանկության, Երևանի ընդհանուր իրավասության դատարանների համակարգիչների առգրավման գործով դեռևս մեղադրյալ չկա, «Ազատությանը» փոխանցեցին Գլխավոր դատախազությունից։
Դատախազությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է դատավորների միջև համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխման գործընթացին ապօրինի միջամտելու հոդվածով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով դրվագով։
Գլխավոր դատախազությունից հայտնում են նաև, որ առգրավվել են «Դատական համակարգ» համակարգչային ծրագրի սերվերի մուտքի և կառավարման բանալիները փորձաքննության համար «և դրանց վերադարձնելու հարցը կարող է վարույթն իրականացնող մարմնի կողմից լուծվել նշանակված փորձաքննության արդյունքներով քննչական, դատավարական և այլ անհրաժեշտ գործողությունների կատարման հանգհամանքով պայմանավորված»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քննիչ հանձնաժողովի ընդդիմության նախաձեռնությունում իշխանությունը քրեական գործերին միջամտելու վտանգ է տեսնումԱԱԾ-ն ամիսներ առաջ առգրավել էր որոշ դատարանների Էլեկտրոնային մակագրումն ապահովող համակարգիչները։ Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ դա արվել է արդարատությանը խոչընդոտելու մեղադրանքով մի քրեական գործի շրջանակներում, երբ միջամտություն է եղել այդ համակարգում։