Սուրբ Աթոռը կշարունակի ամեն ջանք գործադրել՝ հետպատերազմյա խնդիրների, մասնավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և հայ ռազմագերիների վերադարձման հարցը հանգուցալուծելու համար, այսօր հայտարարել է Սուրբ Աթոռի պետքրտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ Էդգար Պենյա Պառան։
Պատերազմից հետո Ադրբեջանը 114 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։
Վատիկանի փոխպետքարտուղարը Հայաստան է ժամանել երեկ՝ Առաքելական նվիրակության բացման առիթով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Առաքելական նվիրակությունը Հայաստանի համար կլինի տարածաշրջանում կամուրջներ կառուցելու խորհրդանիշ. Էդգար Պենյա ՊառաՆա երեկ հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Մկիրզոյանի հետ, իսկ այսօր Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում նրան ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։ Նախատեսված է նաև հանդիպում վարչապետի և նախագահի հետ։
Նորին Սրբությունն այսօր հույս է հայտնել, որ Սուրբ Աթոռի դիվանագիտական մշտական ներկայացուցչության բացումը համագործակցության նոր հնարավորություններ կընձեռնի։ Վատիկանի բարձրաստիճան ներկայացուցիչն էլ իր հերթին նշել է, որ Առաքելական նվիրակության բացումը Հայաստանում էլ ավելի կամրապնդի երկու եկեղեցիների միջև ձևավորված գործակցությունը։