Աֆղանստանին սահմանակից երկրների ներկայացուցիչները հանդիպել են Թեհրանում՝ քննարկելու, թե ինչպես համակարգել գործողությունները ի պատասխան պատերազմից տուժած երկրում իշխանության փոփոխության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչները հանդիպում են ԹեհրանումԵրեկ տեղի ունեցած համաժողովին մասնակցել են Աֆղանստանին և Ռուսաստանին սահմանակից վեց երկրների արտաքին գործերի նախարարները։
Չինաստանի արտգործնախարար Վանգ Ին իր տեսաելույթում առաջարկել է օգտագործել ՄԱԿ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը՝ «Թալիբան»-ի կառավարության հետ համագործակցելու համար: Չինաստանի արտգործնախարարը պնդել է, որ թալիբների կառավարությունը նույնպես պետք է հեռու պահի իրեն ահաբեկչական կազմակերպություններից և մասնակցի դրանց դեմ պայքարին։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանն էլ հայտարարել է, որ թալիբների կառավարությունը պատասխանատվություն է կրում հարևան պետությունների հետ իր սահմանների երկայնքով անվտանգության ապահովման համար: Աբդոլահիանը կոչ է արել Աֆղանստանում ունենալ ներառական կառավարություն, նախկինում այսպիսի առաջարկով հանդես էր եկել նաև Տաջիկստանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տաջիկստանում ՀԱՊԿ զորավարժություններից հետո ռուսական Су-25-երը վերադարձել են իրենց տեղակայման վայրՏաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոժիդին Մուխրիդինը երեկ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ չէ ճանաչել «ուժով իշխանության եկած» Աֆղանստանի կառավարությունը։ Մուխրիդինը նաև մտահոգություն է հայտնել, որ ահաբեկիչները հավաքվում են Աֆղանստանի հյուսիսում՝ Տաջիկստանի հետ սահմանի մոտ։