Մատչելիության հղումներ

Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչները հանդիպում են Թեհրանում


Աֆղանստան - Թալիբ զինյալը Տեղեկատվության և մշակույթի նախարարության շենքի մոտ, արխիվ
Աֆղանստան - Թալիբ զինյալը Տեղեկատվության և մշակույթի նախարարության շենքի մոտ, արխիվ

Թեհրանում ընթանում է Աֆղանստանի հարևան երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Սա Աֆղանստանում «Թալիբան»-ի իշխանության գալուց հետո երկրորդ նման հանդիպումն է, առաջինը տեղի էր ունեցել սեպտեմբերի 8-ին առցանց ձևաչափով։

Քննարկումներից առաջ ընթերցվել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի բացման խոսքը, ինքը նախագահը, չնայած նախօրոք հայտարարված էր, ներկա չի եղել միջոցառմանը։

Աֆղանստանի հարցով հանդիպման ընթացքում Ռուսաստանը ներկայացնելու է Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջագարյանը, իսկ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ելույթ կունենա տեսաուղերձով։

Այս հանդիպման ընթացքում կողմերը ծրագրում են քննարկել, թե ինչպես կարող են աջակցել Աֆղանստանում ներառական կառավարություն ձևավորելուն, որտեղ ներկայացված կլինեն բոլոր էթնիկ խմբերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG