Ընդդիմությունը ցանկանում է պարզել Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները և օրենքի խախտմամբ գործերի մակագրումները արդյո՞ք խոչընդոտում են արդար դատաքննությանը։
Այդ նպատակով օրերս խորհրդարանում ստեղծվեց քննիչ հանձնաժողով ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ։ Խորհրդարանը երեկ քննարկեց այս հարցը, բայց դեռևս անդամների թիվը քվեարկությամբ չի հաստատվել։
Ընդդիմությունը կասկածներ ունի, որ իշխանության կողմից ազդեցություն կա դատական համակարգի վրա։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանն «Ազատության» հետ զրույցում երկու հարց բարձրացրեց՝ առաջինը դատական գործերի մակագրման փոփոխություններն են որոշ դատարաններում։
«Բայց ինչ տեղի ունեցավ. Սյունիքի համայնքապետերի կալանքի հետ կապված գործերի բողոքարկման շրջանում տեղի ունեցավ գործերի մակագրման կառավարման մոդել, այսինքն՝ կալանքի բողոքարկումը, օրինակ, վերաննիչ դատարան, այնտեղ կան դատավորներ, որոնք բավական արժանապատիվ են, բավական ամուր են և նրանք, ամենայն հավանականությամբ, կճանաչեին ոչ օրինական կալանքը և կփոխեին դա գրավոր, իրենք առգրավեցին համակարգիչը, դրա արդյունքում ձեռքով մակագրման համակարգով բոլոր բողոքարկվող գործերը մակագրվեցին այն դատավորների վրա, որոնց նկատմամբ իշխանությունն ուներ վերահսկողություն», - ասաց Ղազինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այն նվազագույն վստահությունը, որ ունեցել է դատական համակարգը, կրկին անկում է ապրում․ իրավապաշտպանԱզգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ամիսներ առաջ առգրավել էր որոշ դատարանների Էլեկտրոնային մակագրումն ապահովող համակարգիչները։ Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Ջհանգիրյանն էր ամիսներ առաջ հայտարարել, որ դա արվել է արդարատությանը խոչընդոտելու մեղադրանքով մի քրեական գործի շրջանակներում, երբ միջամտություն է եղել այդ համակարգում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գագիկ Ջհանգիրյանը խորհրդարանում հայտնվեց ընդդիմադիրների հարցերի տարափի տակՂազինյանն ասաց՝ իրենք մտադիր չեն քրեական գործի մանրամասներին տեղեկանալ, պետք է ուսումնասիրեն՝ որքանով է ներկայիս մակագրումը կատարվել օրենքով։ Ըստ Դատական օրենսգրքի, համակարգչով մակագրելու անհնարինության դեպքում այն անում է դատարանի նախագահը՝ դատավորների ազգանունների այբբենական կարգով։
Երեկ խորհրդարանում իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ընդդիմության նախաձեռնությունը որակել էր քրեական գործերին միջամություն և ընդգծել՝ նման հարցը Ազգային ժողովի իրավասությունից դուրս է։
«Այդ դրվագով հարուցված է քրեական գործ, եթե հարուցված է քրեական գործ, ապա քրեական գործի հարուցված լինելու պարագայում քննիչ հանձնաժողովը չի կարող ծավալել իր գործունեությունը, երկրորդ՝ պարոն Վարդևանյան, Դուք իրո՞ք մտածում եք, որ Ազգային ժողովը կարող է խախտումներ հայտնաբերել և ֆիքսել խախտումներ։ Էդ դեպքում, կներեք, գուցե Ազգային ժողովը սկսի արդարադատությո՞ւն իրականացնել», - ասաց Վարդանյանը։
Ընդդիմադիրների երկրորդ կասկածը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներն են։ Ղազինյանը պնդում է, որ Արդարադատության նախարարությունը խոշորացույցի տակ է պահում այն դատավորներին, որոնք նրանց սրտով չեն։ Օրինակ բերեց վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանի դեմ վարույթը, երբ նախարարությունը վիճահարույց էր համարել մեղադրյալին կալանքից ազատելու՝ դատավորի որոշումը։ ԲԴԽ-ն, սակայն, մերժել էր դատավորին ենթարկել պատասխանատվության։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերաքննիչը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. փաստաբան Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանը նշեց՝ եթե հանձնաժողովի անդամների թիվը հաստատվի ու այս սկսի գործել՝ իրենց հնարավոր բացահայտումները կներկայացնեն իրավապահներին։