Մատչելիության հղումներ

Վերաքննիչը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը. փաստաբան


Միքայել Մինասյան, արխիվ
Միքայել Մինասյան, արխիվ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումը։ Այս մասին Ֆեյսբուքում գրառմամբ հայտնում է Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսինը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու մեջ։ Միքայել Մինասյանը հետախուզման մեջ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG