Միացյալ Նահանգներն աջակցում է նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի երեք երկրների տնտեսական զարգացմանը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ մեկնաբանելով «զանգեզուրյան միջանցքի բացման» հարցը։
«Արագ տեմպերով վերականգնողական աշխատանքների իրականացումը շատ դրական է։ Խոսելով տարածաշրջանային տրանսպորտային միջանցքներից, տարածաշրջանային համագործակցության միջանցքներից, մենք ցանկանում ենք ասել, որ ԱՄՆ-ը շատ հետաքրքրված է տարածաշրջանային կապերի ստեղծման հարցով՝ դա կարող է լինել ցամաքային տրանսպորտ, երկաթուղային տրանսպորտ, օդային տրանսպորտ», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը։
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է բանակցությունները կողմերի հետ, որպեսզի իր ներդրումն ունենա զարգացմանն ուղղված քայլերում։
Պաշտոնական Երևանը շարունակաբար հերքում է Բաքվի և Անկարայի հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ պնդելով, թե հայկական կողմը չի քննարկում միջանցքի տրամաբանություն ունեցող և որևէ հարց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Օր կգա, երբ մենք Զանգեզուրից կկարողանանք հասնել մինչև Ստամբուլ». Էրդողան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանն ընդգծում է՝ «միջանցքային» տրամաբանությամբ հարց Հայաստանը «չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու»