Թուրքիայի նախագահը հետ է կանգնել 10 արևմտյան երկրների դեսպաններին արտաքսելու որոշումից; Այդ մասին Ռեջեփ Էրդողանը հայտարարել է Անկարայում մամուլի ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ դեսպանները հրաժարվել են իրենց ավելի վաղ հայտնած դիրքորոշումից և այսուհետ ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիայում դեսպանների շուրջ առաջացած ճգնաժամը հանգուցալուծվում էԱրևմտյան դեսպանատները խոստանում են չմիջամտել Թուրքիայի ներքին գործերինԿանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ դեսպանները Թվիթերում հայտարարություն են տարածել՝ նշելով, որ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային համապատասխան՝ չեն պատրաստվում խառնվել Թուրքիայի ներքին գործերին։
Հոկտեմբերի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրահանգել էր արտգործնախարարությանը արտաքսել 10 դեսպաններին՝ այն բանից հետո, երբ նրանք կոչ էին արել ազատ արձակել թուրք իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային, որ մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Էրդողանը կարգադրել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Թուրքիայում արևմտյան 10 երկրների դեսպաններին 10 երկրների դեսպաններ կանչվել են Թուրքիայի ԱԳՆ Քավալայի գործի վերաբերյալ արած համատեղ հայտարարության առնչությամբ