ՄԱԿ-ի միջազգային դատարանը մինչև տարեվերջ կպատասխանի Հայաստանի ներկայացրած հրատապ միջոց կիրառելու դիմումին։
Նախքան գլխավոր հայցի քննումը, Հայաստանը խնդրել էր անհապաղ զբաղվել գերիների ազատ արձակման, Բաքվում գտնվող ռազմավարի պուրակի փակման ու ևս մի քանի հարցով։
«Նաև ունեինք պահանջ մշակութային արժեքների ոչնչացման դադարեցման, պահպանության ուղղված քայլերին, նաև հայերին հասանելիություն տրամադրելու պահանջին: Նաև ունեինք պահանջ, որը վերաբերում էր ընդհանուր ապացույցների պահպանմանը և ապահովագրմանը այն տարածքները, որոնք վերահսկվում են այս պահին նաև Ադրբեջանի կողմից, հիմնական բովանդակային պահանջները սրանք էին», - ասաց Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Հաագայից օրերս վերադարձած Կիրակոսյանը նկատում է, որ մինչև դատարանի որոշումը Բաքվի ռազմավարի պուրակից հեռացվել են հայ զինվորներին ծաղրող մանեկենները և Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում պահվող 5 գերի։ Թեև Հայաստանին ՄԱԿ-ի դատարանի ամբիոնից պատասխանելիս Ադրբեջանը հիմնավորել էր, թե պուրակը «ագրեսորի նկատմամբ արդարության հաղթանակի խորհրդանիշ է», իսկ «գերիներն իրականում հրադադարից հետո գործած դիվերսանտներ»։
«Երկու օր անց Ադրբեջանը ազատ արձակեց, վերադարձրեց հինգ հայ ռազմագերու, որոնք դատապարտվել էին 6 տարվա ազատազրկման, հետևաբար, Ադրբեջանը հակասեց ինքն իրեն: Այսինքն դատարանի առջև ասած իրենց թեզն իրավաբանական արդեն անիմաստ դարձավ, որովհետև իրենք պնդում էին, որ իրենք հանցագործներ են, դատապարտված են և այլն, բայց արի ու տես իրենք շատ լավ էլ կարողացան լսումների վերջին օրը ազատ արձակել հինգ հոգու: Ուզում եմ ասել՝ իրենց գործողությունները ակնհայտ ցույց են տալիս իրենց փաստարկների դատարկ լինելը», - ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հայաստանը Հաագայի դատարանին խնդրել է մերժել Ադրբեջանի պահանջները միջանկյալ միջոցների վերաբերյալԱդրբեջանը Հաագայում Երևանից պահանջեց հանձնել ականապատման քարտեզները. հայկական կողմը հիշեցրեց պատրաստակամության մասինԲաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասինՀայաստանը Հաագայի դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմՀաագայում լսումներից հետո Հայաստանի ներկայացուցչի տպավորությամբ շանսեր կան, որ դատարանը կբավարարի Հայաստանի խնդրանքը կիրառել հրատապ միջոց, սակայն այլ հարց է, թե ինչ տեղի կունենա դրանից հետո։
«Չգիտենք՝ ինչ բովանդակությամբ կլինի որոշումը, բայց որ մենք կունենանք որոշակի արդյունք, վստահ եմ, որ կունենաք: Եկեք սպասենք, այս պահին առաջ չեմ ուզում ընկնել, որովեհտև Հայաստանի թիմի կողմից կարծում եմ, բավականին լավ հիմնավորվեց այդ յուրաքանչյուր միջոցի կիրառման հրատապությունը», - ընդգծեց Հայաստանի ներկայացուցիչը:
Եթե դատարանը պարտավորեցնի Ադրբեջանին վերադարձնել մնացած գերիներին, Ադրբեջանը կարող է և հրաժարվել այդ պահանջը կատարելուց, սակայն այնուամենայնիվ դատարանի նման հնարավոր որոշումից Հայաստանը կշահի, իսկ Ադրբեջանի համար կլինեն իրավական հետևանքներ, վստահ է Կիրակոսյանը։
«Կարող են որոշել չկատարել, բայց հետևանքներ, կարծում եմ դրանից հետո բավականին ավելի էական կլինեն, որովհետև այս պրոցեսի նկատմամբ ուշադրությունը ամբողջ միջազգային հանրության կողմից բավական ընդգծված է, ասածս այն է, որ ինքը չի կարող ազդեցություն չունենալ միջազգային հանրության մոտ կարծիքի ձևավորման տեսանկյունից: Չկատարելը կամ դրան չհետևելը, կարծում եմ, բավականին զգալի հետևանքներ կառաջացնի, դրա համար եմ ասում, որ որոշման առկայությունն ինքնին Հայաստանի Հանրապետության ևս մեկ կարևոր քաղաքական գործոն պետք է լինի», - ասաց նա:
Ադրբեջանն իր հերթին ևս դիմել է հրատապ միջոց կիրառելու խնդրանքով, գլխավոր պահանջը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների ականապատման քարտեզների տրամադրումն է։ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանի ամբիոնից ի պատասխան հայտարարել է, որ երկրի վարչապետը նախկինում հայտնել է պատրաստակամություն տրամադրել այդ քարտեզները, սակայն այնուամենայնիվ Հաագայում Հայաստանի ներկայացուցիչները փորձեցին հիմնավորել, որ ականապատումը չի արվել որպես էթնիկ զտման դրսևորում, այլ ունեցել է միայն պաշտպանական նշանակություն։ Հաագայի դատարանում այս գործը քննվում է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում։
«Սա նշանակում է, որ դատարանը կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման շրջանակներից դուրս գալ չի կարող, հիմա ականների կամ ականապատ տարածքների քարտեզների տրամադրումները Ադրբեջանը փորձում է ձգել և մտցնել կոնվենցիայի տիրույթ, որը կարծում եմ, որ շատ վատ է ստացվում, որովհետև չեմ կարծում, որ որևէ ականապատում կամ ընդհանրապես քարտեզների վերադարձ կամ չվերադարձ որևէ ձև իրենք կարողացան հիմնավորել, որ դա էթնիկ հիմքի վրա է: Մի քիչ աբսուրդի հասնող՝ ականանները կամ ականապատումը երբեք նմանատիպ նպատակով չեն արվում, դա պարզ ճշմարտություն է», - ընդգծեց Կիրակոսյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանը Հաագայի դատարանից պահանջում է Հայաստանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելԲաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասինԵթե արդեն դեկտեմբերին դատարանը կհայտնի՝ համարում է, որ կա հրատապ միջոց կիրառելու անհրաժեշտություն, թե ոչ, ապա բուն դատավարությունը՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի կարող է շարունակվել երկար տարիներ։ Այժմ նույն դատարանը դեռ քննում է Ուկրաինայի՝ 2017 թվականին ներկայացրած հայցն ընդդեմ Ռուսաստանի։ Հայաստանի դիմումի առանցքում Ադրբեջանի՝ հայերի դեմ վարած խտրական քաղաքականությունն է. - «Հայերի նկատմամբ ատելության կամ ռասիզմի, հայատյացության քարոզ և դրա իրականացում կամ քաղաքականություն իր բոլոր դրսևորումներով»:
Առաջիկա ամիսներին Հայաստանի ներկայացուցիչները կշարունակեն փաստաթղթերով ու այլ ապացույցներով հիմնավորել իրենց դիմումը։