Արևմտյան մի շարք պետությունների` Անկարայում գործող դեսպանությունները այսօր հայտարարել են, որ պատրաստ են հետևել թուրքական օրենքների պահանջներին և չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին։ Anadolu գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ են հանդես եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի և Ֆինլանդիայի դեսպանատները։
Արևմտյան դիվանագետների հայտարարությունը հնչել է 10 պետությունների դեսպաններին երկրից արտաքսելու մասին Թուրքիայի նախագահի հայտարարությունից երկու օր անց։ Թուրքական պետության ղեկավարը այս քայլին էր դիմել դեսպանների՝ անցած շաբաթավերջին հնչեցրած հայտարարության պատճառով, որով նրանք պահանջում էին ազատ արձակել հայտնի հասարակական գործիչ, իրավապաշտպան և գործարար Օսման Քավալային։
Վերջինը բանտում է գտնվում 2016 թվականից ի վեր՝ հեղաշրջում ծրագրելու մեղադրանքով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը կարգադրել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել Թուրքիայում արևմտյան 10 երկրների դեսպաններին