Հայաստան-Վրաստան սահմանային գոտում կիրակի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի երեկոյան կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 9 կիլոմետր արևելք, տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդումներ չկան։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ 3․8 մագնիտուդով երկրաշարժը՝ օջախի 10 կմ խորությամբ, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է ժամը 21։04, հյուսիսային լայնության 41.12 աստիճան և արևելյան երկայնության 43.92 աստիճան աշխարհագրական կոորդինատներով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում՝ 4 բալլ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում և Շնող գյուղում` 3-4 բալլ ուժգնությամբ:

Օրեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրայից 15 կմ հյուսիս-արևելք, գրանցվել էր 2․3 մագնիտուդով, 3 բալլ ուժգնությամբ երկրաշարժ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

3-բալլանոց երկրաշարժ`Բավրա գյուղից հյուսիս-արևելք4-5 բալլ ուժգնությամբ երկրաշարժ` Բավրա գյուղից հյուսիս-արևելք Երկրաշարժ Բավրա գյուղի մոտ. էպիկենտրոնային գոտում ուժգնությունը` 4-5 բալլՄեկ օրում երկու երկրաշարժ Բավրա գյուղից հյուսիս-արևելք. ըստ սեյսմաբանի՝ անհանգստանալու կարիք չկա