16 զոհ՝ Ռյազանի վառոդի գործարանի պայթյունի հետևանքով

Հրդեհ Ռյազանի մոտ գտնող զինամթերքի պահեստում, 7-ը հոկտեմբերի, 2020թ․

16 մարդ է զոհվել այսօր առավոտյան Ռուսաստանի Ռյազան քաղաքի մոտ գտնվող վառոդի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Ողբերգական միջադեպի պահին արտադրամասում 17 մարդ է գտնվել։

Պայթյունի հիմնական պատճառը համարվում է տեխնոլոգիական պրոցեսների խախտումը։ Այս վարկածն է նշված Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ռեգիոնալ մասնաճյուղի մամուլի ծառայության հաղորդագրությունում։