Ղազախստանում առնվազն 5 մարդ է զոհվել, 90-ը` վիրավորվել ռազմակայանում երեկ տեղի ունեցած պայթյունների ու հրդեհի հետևանքով, 4 մարդ համարվում է անհետ կորած։
Միջադեպի պատճառները հստակ չեն, պաշտպանության նախարարը հայտարարել է, թե պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե նախագահ Կասիմ-Ժոմար Տոկաևն այդ քայլը նպատակահարմար համարի։ Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել հարավային նահանգներից մեկը Ղազախստանի խոշորագույն քաղաքին՝ Ալմաթիին կապող մայրուղուց քիչ հեռու։
Մերձակա բնակավայրերից տարհանվել է ավելի քան հազար մարդ, կատարվում է քննություն։