44-օրյա պատերազմում Թուրքիայի դերը նվազեցրել է ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը. Կարապետյան

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյան, արխիվ

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի դերակատարությունը նվազեցրել է տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման գործում ՆԱՏՕ-ի հանդեպ վստահությունը: Այս մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարը Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ:

Արշակ Կարապետյանը Խավիեր Կոլոմինա Պիրիսին է ներկայացրել Արցախում ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա սպառնալիքները, ասված է Պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը առաջնահերթություն է Հայաստանի համար. ՓաշինյանՀայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչԷրդողան․ Թուրքիան նախկինի պես վճռական է Զանգեզուրյան միջանցքը բացելու հարցում