Բելառուսի վարչապետ Ռոման Հոլովչենկոյի կարգադրությամբ Նյու Յորքում փակվել է Բելառուսի գլխավոր հյուպատոսարանը:
Նախօրեին հյուպատոսարանը հայտնել է, որ փակման կարգադրությունը ստացել է Միացյալ Նահանգների կառավարությունից:
Բելառուսի քաղաքացիները, ովքեր բնակվում են Նյու Յորքում գլխավոր հյուպատոսարանի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Կանադայում, հետայսու իրենց խնդիրներով պետք է դիմեն ԱՄՆ-ում Բելառուսի դեսպանություն:
Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ, ինչին ի պատասխան նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգը Միացյալ Նահանգներից պահանջել է Մինսկում ամերիկյան դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատել և հասցնել ընդամենը 5-ի: Բացի այդ, Մինսկը չեղարկել է Ջուլի Ֆիշերին Բելառուսում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ընդունելու թույլտվությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը 10 տարի անց դեսպան է նշանակում Բելառուսում