Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը 10 տարի անց դեսպան է նշանակում Բելառուսում


Ջուլի Ֆիշեր, արխիվ
Ջուլի Ֆիշեր, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 20-ին հայտնել է, որ մտադիր է Բելառուսում ԱՄՆ-ի դեսպան նշանակել կադրային դիվանագետ Ջուլի Ֆիշերին: Ներկայումս նա Եվրոպայի հարցով բարձրաստիճան պաշտոնյա է Պետդեպարտամենտում, նախկինում աշխատել է ՆԱՏՕ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում:

Բելառուսում նոր դեսպան նշանակելու Թրամփի որոշումը դիտարկվում է որպես երկու երկրների հարաբերությունների ջերմացում:

Միացյալ Նահանգներն իր դեսպանին Մինսկից հետ էր կանչել 2008 թվականին, երբ Ալեքսանդր Լուկաշենկոն որոշեց սահմանափակել դեսպանության աշխատակազմը:

ԱՄՆ-Բելառուս մերձեցումը կատարվում է հարևան Ռուսաստանի հետ Բելառուսի հարաբերություններում խնդիրներ առաջանալու ֆոնին:

Անցած փետրվարին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ասել է, թե Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Բելառուսին «իր սեփական ինքնիշխան պետությունը կառուցելու գործում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG