Այսօր վաղ առավոտյան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կա 5 զոհ և 10 տուժած։ 7 տուժած հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, 3 տուժած տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ վերջինների առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հայտնեց հոսպիտալացված 13 վիրավորի մասին։
Ըստ նախարարության,10 տուժած, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ներկա պահին 2-ը վիրահատվում են, մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տուժածներից 3-ն էլ տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որոնց վիճակը գնահատվել է միջին ծանրության: