Ադրբեջանից Հայաստան է վերադարձել հինգ գերի։ Նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
Այսօր ավելի վաղ Բաքվից գերիների վերադարձի մասին հաղորդել էին ադրբեջանական աղբյուրները՝ մանրամասնելով, որ նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։
Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը հասավ 114-ի, նրանց թվում են և՛ զինծառայողներ, և՛ քաղաքացիական անձինք։
Բաքվում քրեական գործերով հիմնականում անցնում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված պահեստազորայինները։
Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։