Մատչելիության հղումներ

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան է վերադառնում հինգ գերի


Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան է վերադառնում հինգ գերի: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։

Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել այս լուրը։

Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը կհասնի114-ի՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG