Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան է վերադառնում հինգ գերի

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստան է վերադառնում հինգ գերի: Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ նրանք դատապարտվել են ոչ ծանր հանցանքների համար։

Պաշտոնական Երևանը դեռ չի մեկնաբանել այս լուրը։

Այսպիսով, Ադրբեջանից վերադարձած գերիների թիվը կհասնի114-ի՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։ Հայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։

Վաղը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մոսկվայում վաղը տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի հերթական հանդիպումը