Սանկտ Պետերբուրգի իշխանությունները որոշում են կայացրել խստացնել սահմանափակումները՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Նոյեմբերի 1-ից քաղաքում գործարկվելու է QR կոդերի համակարգ, որն աստիճանաբար ընդգրկելու է ոչ միայն թանգարաններն ու սրճարանները, այլև ոչ պարենային խանութները:
Վերջին օրերին Ռուսաստանում համաճարակի սկսվելուց ի վեր ամենաբարձր վարակվածության և մահացության թվերն են գրանցվում: Սանկտ Պետերբուրգը կորոնավիրուսային վարակի տարածման քանակով Ռուսաստանում Մոսկվայից հետո երկրորդ քաղաքն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանում երեկ COVID-19-ից մահվան դեպքերի աննախադեպ մեծ թիվ է գրանցվել