Մատչելիության հղումներ

Ռուսաստանում երեկ COVID-19-ից մահվան դեպքերի աննախադեպ մեծ թիվ է գրանցվել


Ռուսաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Մոսկվայում, հոկտեմբեր, 2021թ.
Ռուսաստան - Կորոնավիրուսի դեմ պատվաստման կենտրոն Մոսկվայում, հոկտեմբեր, 2021թ.

Կորոնավիրուսի դեմ պայքարի Ռուսաստանի օպերատիվ շտաբը հայտարարել է նոր ռեկորդ COVID-19-ից մահվան դեպքերի թվով՝ մեկ օրում 973 դեպք:

Շտաբը նաև հաղորդել է վարակի 28 հազար190 նոր դեպքի մասին, որը մոտ է դեկտեմբերին հաստատված առավելագույն թվին՝ 29 հազար 499 դեպք:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ հիվանդացության աճը պատվաստումների դանդաղ արշավի հետևանք է:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում բնակչության մոտ մեկ երրորդն է լիովին պատվաստված՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ տարեսկզբին Ռուսաստանն արագորեն շրջանառության մեջ է դրել Sputnik V պատվաստանյութը:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Պետդումայի նորընտիր պատգամավորներին կոչ է արել ակտիվորեն աջակցել բնակչության հետագա պատվաստման ջանքերին:

XS
SM
MD
LG