Ավարտվել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի այցը Վրաստան:
Թբիլիսիում կայացած բանակցություններից հետո Պենտագոնի ղեկավարը Թվիթերում շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին և պաշտպանության նախարարին:
Լլոյդ Օսթինը և Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեն Թբիլիսիում ստորագրել են պաշտպանական գործընկերության հուշագիր: Փաստաթղթի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները։
Ավելի վաղ Օսթինը Թվիթերում գրել էր․ - «Այս նախաձեռնությունը նոր փուլ է ազդարարում մեր երկկողմ անվտանգության ոլորտում և ցույց է տալիս Վրաստանին աջակցելու ԱՄՆ հանձնառությունը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգները միանշանակ դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների գրավումը