Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1697-ով, բուժվածներինը՝ 790-ով, գրանցվել է մահվան ևս 24 դեպք

Հայաստանում երեկ կատարվել է 11 հազար 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1697 նոր դեպք: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` բուժվածների թիվն ավելացել է 790-ով, գրանցվել է 24 մահվան դեպք:

Հոկտեմբերի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 281 հազար 991 դեպք, որոնցից 253 հազար 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 հազար 44 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 886 հազար 64 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

Արցախում երեկ կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 31 նոր դեպք է գրանցվել:

Հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 62 վարակակիր։ Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 36-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում այս տարվա ընթացքում իրականացվել է 14 հազար 367 քաղաքացու հետազոտություն, որից 1348-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։