Հաագայի դատարանում ավարտվել են Հայաստանի ներկայացրած հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները

Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, Հաագա, 14-ը հոկտեմբերի, 2021թ.

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ավարտվել են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՀՀ ներկայացուցիչը ՄԱԿ-ի արդարադատության դատարանին խնդրեց կիրառել միջանկյալ միջոցԲաքուն Հաագայի դատարանում հերքում է Երևանի մեղադրանքները` մեջբերելով Ալիևի խոսքերը «էթնիկ բազմազանության» մասինՀայաստանը արդեն շահել է, որ Հաագայի դատարանում այս գործընթացը նախաձեռնվել է. Եղիշե ԿիրակոսյանՀաագայի դատարանն այսօր և վաղը կքննի Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի միջնորդությունը

Ինչպես Ֆեյսբուքում գրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին է ներկայացրել իր պահանջները և պատասխանել մյուս կողմի հակափաստարկներին:

Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարել է, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հոկտեմբերի 14-19-ը նիստեր է նշանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարությունների շրջանակներում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ երկու երկրների հակընդդեմ հայցերով։

Հոկտեմբերի 14-15-ի լսումները վերաբերում էին Հայաստանի ներկայացրած՝ միջանկյալ միջոցների կիրառման պահանջին, իսկ հոկտեմբերի 18-19-ը կայանալիք լսումները վերաբերելու են Ադրբեջանի ներկայացրած նմանատիպ պահանջին: