Ֆիզուլիի օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պետական ավիափոխադրող AZAL ավիաընկերության հաղորդագրությունը։
Հաղորդվում է, որ Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիան Ֆիզուլիի օդանավակայանի համար հատկացրել է հատուկ եռատառ տարբերանշան՝ FZL, ավելի վաղը օդանավակայանը հաստատվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից։
Այդպիսով, ինչպես նշում է «Թուրան» գործակալությունը, «միջազգային բարձր չափանիշներով կառուցված Ֆիզուլիի օդանավակայանը», որը «կարող է ընդունել ցանկացած տիպի օդանավ», «բաց է միջազգային թռիչքների համար»։
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ երկրի նախագահի հանձնարարությամբ առաջիկայում միջազգային օդանավակայաններ կկառուցվեն նաեւ Զանգիլանի եւ Լաչինի շրջաններում։
Ֆիզուլիից բացի Ադրբեջանում վեց միջազգային օդանավակայան կա՝ Բաքվում, Գյանջայում, Նախիջևանում, Գաբալայում, Լյանքարանում, Զագաթալայում։