Իրավիճակը կայունացել է շփման գծի ողջ երկայնքով, փոխանցում է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
Ադրբեջանական զինուժի կրակոցների հետևանքով վիրավորված վեց զինծառայողից բացի, որևէ այլ վիրավոր կամ զոհ չկա, նշում է նա` հավելելով, որ տվյալ հենակետում այդ պահին եղել է վեց զինծառայող, և բոլորն էլ վիրավորվել են, իսկ երեք հոգի հենակետից դուրս է գտնվել և ոչ մի վնասվածք չի ստացել:
Նախարարի հաղորդմամբ` բժիշկները հավաստիացնում են, որ վիրավորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
«ԱՀ քաղաքական ու ռազմական ղեկավարությունը արտակարգ ռեժիմով քայլեր են ձեռնարկում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնելով ու հաղորդակցություն վարելով համապատասխան կողմերի հետ», - շեշտում է Արտակ Բեգլարյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի ԶՈւ-ը կրակ են բացել ՊԲ հենակետի ուղղությամբ, կա 6 վիրավոր. Արցախի ՊՆԱրցախի պաշտպանական գերատեսչությունը քիչ ավելի առաջ հաղորդել էր, որ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող:
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել է կրակոցներ արձակելու մասին լուրը` շեշտելով, որ իր զինված ուժերն այս միջադեպի հետ առնչություն չունեն: