Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ է արել օգնել գերիների ազատ արձակմանը և թույլ չտալ զենքի կամայական կիրառում Լեռնային Ղարաբաղում։ Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է ողջ ուժով ձգտել խուսափել ատելության քարոզից։
«Կոչ ենք անում լույս սփռել անհետ կորածների ճակատագրի վրա, նպաստել գերիների ազատ արձակմանը և թույլ չտալ զենքի կիրառում, որը հղի է խաղաղ բնակչության համար վտանգներով»,- հայտարարել է պատրիարք Կիրիլը՝ Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հետ դռնփակ հանդիպումից հետո։
Պատրիարքը նաև հավաստիացրել է, որ կրոնական առաջնորդները պատրաստ են աջակցել երկու ժողովուրդների հաշտեցմանը, և որ ռուս ուղղափառ եկեղեցին, իր հերթին, աղոթում է երկու կողմերի հաշտեցման համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՌԴ-ն առանցքային դեր է խաղում ղարաբաղյան խնդրի լուծման, Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցում. Փաշինյանը` ՊուտինինՀոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումը շարունակվել մի քանի ժամ։ Բացելով հանդիպումը` ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետը նշել է՝ սա կարող է օրինակ դառնալ նաև մյուսների համար. «Ես հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ են պետք մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտորումների վրա, և հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջև երկխոսությունը, սիրելի՛ եղբայրներ, օրինակ կդառնա բոլորի համար»:
Գերիների թեման` ռուսական լրատվամիջոցների անդրադարձերում
Չնայած «գերիներին բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերադարձնելու մասին նոյեմբերին ձեռք բերված պայմանավորվածությանը` հայկական կողմը պնդում է, թե տասնյակ հայ զինծառայողներ դեռ մնում են ադրբեջանական բանտերում։ Ռուսական լրատվամիջոցներն այսօր լայնորեն անդրադարձել են այս թեմային: Ռուսական РБК-ն, օրինակ, նշում է, որ գերիներին վերադարձնելու կոչ է անում ոչ միայն Երևանը, այլև՝ Մոսկվան` շեշտելով, թե նման քայլը թույլ կտա վստահության մթնոլորտ ստեղծել կողմերի միջև։
Երեկ պատրիարք Կիրիլն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Գարեգին Երկրորդի և Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։
Ի դեպ, Փաշազադեի հետ երեկվա հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում ծնված ռուսաստանցի օլիգարխ Գոդ Նիսանովը, ով այսօր համարվում է Ռուսատանի ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկն ու Ալիևների ընտանիքի հիմնական լոբիստն այդ երկրում։ Նա Մոսկվայում «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է Մոսկվա ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հետախուզության ղեկավարը, ըստ “Проект”-ի հետաքննության, օգտվում է ադրբեջանցի միլիարդատիրոջ ակտիվիցԱվելին, “Проект” ռուսական հարթակը անցած տարի պարզել էր, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամները արցախյան երկրորդ պատերազմի օրերին օգտվել են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի կարողություններից։ Պրոյեկտի հեղինակները պատմել էին, որ հակամարտության թեժ պահին Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի անձնական լողավազանում, նրա ընտանիքի անդամներն էլ օգտվում էին ադրբեջանցի միլիարդատիրոջ անձնական օդանավից` ուղևորվելով դեպի Բաքու և Ավստրիա։ Թե ինչ նպատակով է ադրբեջանցի հարուստ գործարարը երեկ ներկա եղել հոգևոր առաջնորդների հանդիպմանը, հստակ չէ։