Մատչելիության հղումներ

Հռոմի պապի հետ հանդիպմանը Գարեգին Բ-ն շեշտել է գերիների վերադարձի խնդիրը


Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր Վատիկանում հանդիպել է Հռոմի պապի հետ: Մայր Աթոռի փոխանցմամբ` Գարեգին Բ-ն շեշտել է ռազմագերիների և ետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։

Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիպել է նաև Վատիկանի պետքարտուղարի հետ, խոսել պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին: Ըստ Մայր Աթոռի` անդրադարձ է եղել Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցերին։

Գարեգին Երկրորդը Իտալիայում է` մասնակցելու «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG