Ղրղըզստանի դատարանը որոշել է վերանայել Տաջիկստանի երկու քաղաքացիների դատավաճիռը, որով նրանք ցմահ ազատազրկման են դատապարտվել Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին տեղի ունեցած բախումների գործով։
Ղրղըզստանի դատարանն ավելի վաղ Աբդուռոզիկ Աբդուկախորովին և Ասկար Յունուսովին մեղավոր է ճանաչել «թալանի» և «խաղաղության դեմ հանցագործության» համար։ Պաշտոնական Դուշանբեն չէր արձագանքել դատավճռին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի բախումներ Տաջիկստանի և Ղրղըզստանի սահմանին․ կան տասնյակ զոհեր և վիրավորներՏաջիկստանի և Ղրղըզստանի սահմաններին անցած ապրիլին տեղի ունեցած զինված բախումների հետևանքով տաջիկական կողմից զոհվել էր19 անձ, վիրավորվել 87-ը, Ղրղըզստանի իշխանությունները հայտնել են 36 զոհի, 183 վիրավորի մասին։ Պատճառն անվտանգության տեսախցիկների տեղադրումն էր ջրամատակարարման կենտրոնի շրջանում, որը գտնվում է տաջիկական բնակավայրի մոտ:
Արյունալի ընդհարումների հետևանքով երկու կողմերում ավերվել են տասնյակ շինություններ, այդ թվում՝ սահմանային ուղեկալներ, կրթօջախների և բուժհիմնարկների շենքեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղրղըզստանը և Տաջիկստանը սահմանից հետ են քաշել զորամիավորումները