Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 903-ով՝ հասնելով 273 հազար 860-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 43 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՆ-ն մշակում է ժամանցի վայրեր այցելելու համար պարտադիր պատվաստման կամ թեստավորման պահանջի նախագիծԱյսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 897-ով և հասել 250 հազար 055-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 472 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 818 հազար 603-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 618-ի, ևս 1228 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 959 մարդ։
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք
Արցախում հոկտեմբերի 11-ին կատարվել է 86 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 7 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարւթյան, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր, 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Արցախում 2021-ի ընթացքում իրականացվել է 13 հազար 897 քաղաքացու հետազոտություն, գրանցվել է հիվանդության1237 դեպք։