Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 601-ով, բուժվածներինը՝ 891-ով, գրանցվել է մահվան ևս 26 դեպք


Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 601-ով՝ հասնելով 272 հազար 957-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 891-ով և հասել 249 հազար 158-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 814 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 811 հազար 131-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 575-ի:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 16 հազար 997 մարդ։

XS
SM
MD
LG