Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստան։
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու են Արցախի և անվտանգային հարցերըՕրակարգում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Պաշտոնական Մոսկվայի փոխանցմամբ` Պուտին-Փաշինյան բանակցությունների ժամանակ կողմերը անդրադառնալու են նաև «երկկողմ հարաբերությունների զարգացման հրատապ հարցերին ու եվրասիական տարածքում գործող ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության թեմային»։
Վերջին անգամ երկու պետությունների ղեկավարները հանդիպել են հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած: Սա այս տարի Փաշինյան-Պուտին արդեն չորրորդ հանդիպումն է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար