Վրաստանի արդարադատության նախարարությունը հերքում է հոկտեմբերի1-ից Ռուսթավիի քննչական մեկուսարանում հացադուլ հայտարարած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ինքնազգացողության կտրուկ վատթարացման մասին հայտարարությունները։ Նախօրեին, «Մտավարի արխի» հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախկին նախագահի բուժող բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլիի առողջական վիճակը բանտում վատացել է«Այս պահին Սաակաշվիլիի առողջական վիճակը բավարար է։ Նրա ինքնազգացողության վատթարացման մասին լրատվամիջոցներում տարածվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում և նրան տրվում են անհրաժեշտ դեղամիջոցները», - նշված է Վրաստանի Արդարադատության նախարարության պատիժների իրագործման ծառայության հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սաակաշվիլին հայտարարում է, որ վերադարձել է հայրենիք․ Վրաստանի ՆԳՆ-ի պնդմամբ՝ նա սահմանը չի հատելՀոկտեմբերի 1-ի առավոտյան Սաակաշվիլին հայտարարել էր, թե տեղական ընտրությունների նախօրեին վերադարձել է Վրաստան, նույն օրը երեկոյան նրան ձերբակալել են: Վրացական իշխանությունների պնդմամբ, քաղաքական գործիչը ժամանել է հայրենիք՝ պետական հեղաշրջում իրականացնելու համար։