Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հոսպիտալացվել է երկրի վարչապետի և ANO քաղաքական շարժման առաջնորդ Անդրեյ Բաբիշի հետ հանդիպումից հետո: Նրան տեղափոխել են Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալ:
Ըստ Զեմանի բուժող բժշկի, դա տեղի է ունեցել քրոնիկ հիվանդության պատճառով առաջացած բարդությունների հետևանքով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չեխիայում այսօր և վաղը խորհրդարան են ընտրումԶեմանի որոշումից է կախված, թե ընտրություններում հաղթողներից ում է վստահվելու կառավարության ձևավորումը:
Բաբիշի իշխող կուսակցությունը օրերս խորհրդարանական ընտրություններում պարտվեց «Միասին» ընդդիմադիր կոալիցիային՝ 0,6 տոկոս տարբերությամբ: Միևնույն ժամանակ, ANO կենտրոնամետ շարժումը խորհրդարանի ստորին պալատում ստանում է պատգամավորական 200 մանդատներից 72-ը, իսկ «Միասին» կոալիցիան` 71-ը:
Ինչպես Անդրեյ Բաբիշը, այնպես էլ «Միասին» կոալիցիայի կողմից առաջադրված Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդ Պետր Ֆիալուն պատրաստակամություն են հայտնել գլխավորել կաբինետը:
Չեխիայում հոկտեմբերի 8-ին և 9-ին խորհրդարան էին ընտրում։