Մատչելիության հղումներ

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են մի շարք երկրների նախկին և գործող ղեկավարների գաղտնի ունեցվածքը


Մեծածավալ փաստաթղթերի արտահոսքը բացահայտել է մի շարք երկրների նախկին և գործող ղեկավարների գաղտնի ունեցվածքը։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած տվյալների համաձայն՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահները, Չեխիայի վարչապետը, Հորդանանի թագավորը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյրը խոշոր չափերի հարկերից խուսափելու համար իրենց ունեցվածքը գրանցել են օֆշորներում։

Այդ փաստաթղթերի համաձայն՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը գաղտնի կերպով շուրջ 700 միլիոն դոլարի անշարժ գույք է ձեռք բերել Լոնդոնում։ Ոչ Ալիևի աշխատակազմը, ոչ էլ նրա ընտանիքի անդամները չեն պատասխանել այդ մեղադրանքների վերաբերյալ լրագրողների հարցերին։

Գաղտնի փաստաթղթերում, որոնք ստացել են «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը, մանրամասնորեն նկարագրված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «քարոզչության ոչ պաշտոնական նախարարի», մի շարք երկրների՝ այդ թվում Թուրքիայի, Միացյալ Նահանգների շուրջ 130 միլիարդատերերի գործունեությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG