Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում կկայանա առաջիկա երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 12-ին: Այս մասին տեղեկացնում է РИА "Новости" լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով "Россия 1" հեռուստաալիքի հաղորդումը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Պուտինին․ Հայաստանի վարչապետը և նախագահը նաև շնորհավորական ուղերձներ են հղել Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվելու են Արցախի և անվտանգային հարցերըՌուսաստանյան լրատվական գործակալությունը նշում է, որ վերջին անգամ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կայացել է հուլիսի 7-ին՝ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից շատ չանցած:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանն ակնարկել է լուծման սպասող «զգայուն հարցերի» մասինՕրեր առաջ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը փոխանցել էր, որ Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման «օրակարգն ընդգրկելու է հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրը, Ղարաբաղը, բնականաբար, հայ-ռուսական հարաբերությունների ամբողջական սպեկտրի մի թեմա է»։ «Բոլոր հարցերը, որոնք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում են, այդ թվում՝ տարածաշրջանային հարցերը, անվտանգային, Ղարաբաղին վերաբերող, բնականաբար, քննարկվելու են», - ասել էր Ռուբինյանը։
Այսօր աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: