Միացյալ ազգային շարժումը զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն Սաակաշվիլիի

Վրաստան - Բողոքի ակցիա Ռուսթավիի բանտի դիմաց, որտեղ ազատազրկված է Միխեիլ Սաակաշվիլին, 6-ը հոկտեմբերի, 2021թ․

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն առաջիկայում զանգվածային ակցիա կանցկացնի ի պաշտպանություն երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի։ Այս մասին վրացական լրատվամիջոցներին հայտնել է ընդդիմադիր ուժի առաջնորդներից Թինա Բուկուչավան։

«Վրաստանի քաղաքացիները գիտակցում են, որ երրորդ նախագահի կալանավորումը և Պուտինի երազանքի՝ Իվանիշվիլիի ռեժիմի կողմից իրականացումը երկրի համար և յուրաքանչյուր քաղաքացու համար խայտառակություն է», - հայտարարել է Բուկուչավան։

Ութնամյա բացակայությունից հետո հոկտեմբերի 1-ին վերադառնալով հայրենիք` Վրաստանի երրորդ նախագահը ձերբակալվել է, նա որպես մեղադրյալ է ներգրավված մի շարք քրեական գործերում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսով Թբիլիսին մտադիր չէ Սաակաշվիլիին արտահանձնել ԿիևինՍաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է. ՂարիբաշվիլիԲարի՞ լույս Վրաստան

Ինքը Սաակաշվիլին, սակայն, պնդում է, որ Վրաստանի իշխանություններն իր դեմ քաղաքական հետապնդում են իրականացնում։ Քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, նաև հրաժարվել է բժշկական օգնությունից։