Ծագումով Տանզանիայից բրիտանացի Աբդուլրազակ Գուրնան՝ գրականության 2021-ի Նոբելյան մրցանակակիր

Աբդուլրազակ Գուրնա, դիմանկարը՝ Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջից

2021 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել Տանզիանիայում ծնված արձակագիր Աբդուլրազակ Գուրնան։ Նոբելյան կոմիտեն բարձր է գնահատել նրա անզիջում պայքարը և նվիրվածությունը փախստականների խնդրին ու գաղութատիրության հետևանքներին։

73-ամյա գրողը մեծացել է Զանզիբարում, որն այն ժամանակ գտնվում էր Մեծ Բրիտանիայի տիրապետության ներքո, 21 տարեկանում՝ որպես փախստական, տեղափոխվել Անգլիա, որտեղ և ապրում է մինչ օրս։ Գրական աշխարհում նրան մեծ ճանաչում է բերել հատկապես 1994-ին հրապարակված «Դրախտը»։

Աբդուլրազակ Գուրնան Աֆրիկայում ծնված արդեն չորրորդ գրողն է, որ արժանանում է հեղինակավոր Նոբելյան մրցանակի։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել են երկու գիտնականներ՝ Բենջամին Լիսթը և Դեյվիդ ՄաքՄիլանըՖիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք գիտնականի Հայազգի Արտեմ Փաթափությանը՝ բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր