Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձավ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի եզրափակիչի առաջին մասնակիցը։
Երեկ երեկոյան Միլանում կայացած կիսաեզրափակիչում իսպանացիները 2։1 հաշվով հաղթեցին Իտալիայի ընտրանուն։ Ֆերան Տորեսը հանդիպման 17-րդ րոպեին և առաջին խաղակեսի վերջում գրավեց Եվրոպայի գոործող չեմպիոնի դարպասը, Լորենցո Պելեգրինին 83-րդ րոպեին դարձավ իտալացիների միակ գոլի հեղինակը։
Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա այսօր երեկոյան՝ Թուրինում կհանդիպեն Բելգիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Մրցաշարի երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը նշանակված են հոկտեմբերի 10-ին՝ համապատասխանաբար Թուրինում և Միլանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային մրցաշարի հաղթող