Քիմիայի Նոբելյան մրցանակին արժանացել են երկու գիտնականներ՝ Բենջամին Լիսթը և Դեյվիդ ՄաքՄիլանը

Քիմիայի բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակին արժանացել են երկու գիտնականներ՝ Բենջամին Լիսթը Գերմանիայից և Դեյվիդ ՄաքՄիլանը՝ Միացյալ Նահանգներից։

Ինչպես այսօր հայտարարել է Շվեդիայի թագավորական ակադեմիան, հեղինակավոր մրցանակը Լիսթին և ՄաքՄիլանին շնորհվել է մոլեկուլների սինթեզում կիրառվող ասիմետրիկ օրգանոկատալիզի մեթոդների մշակման համար։

Շվեդական ակադեմիան շեշտել է գիտնականների ներդրումը արդյունավետ դեղամիջոցների ստեղծման և քիմիական արդյունաբերության «կանաչեցման» գործում։

Բենջամին Լիսթը գիտական գործունեությունը ծավալում է Ռուրի Մյուլհայմ քաղաքի Մաքս Պլանկի անվան ինստիտուտում, Դեյվիդ ՄաքՄիլանը՝ Փրինսթոնի համալսարանում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվեց երեք գիտնականի Հայազգի Արտեմ Փաթափությանը՝ բժշկագիտության ոլորտի Նոբելյան մրցանակակիր