Զելենսկին անժամկետ պատժամիջոցներ է սահմանել Ղրիմում ՌԴ Պետդումայի ընտրություններին առնչություն ունեցած 95 անձանց դեմ

Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները Ղրիմում, 18-ը սեպտեմբերի, 2021թ․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անժամկետ անձնական պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի տարածքում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններին առնչություն ունեցած 95 անձանց նկատմամբ:

Նշվում է, որ նրանց թվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի քաղաքացիներ են:

Այդ անձանցից շատերն ընտրություններին մասնակցել են որպես թեկնածուներ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը հուսով է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսևորի` փոխելու դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալՊուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ՝ Անկարան հայտարարում է, թե չի ճանաչում Պետդումայի ընտրությունները ՂրիմումԱՄՆ-ն չի ճանաչում Ուկրաինայի տարածքում անցկացված Պետդումայի ընտրությունները Կիևը պնդում է, որ Ռուսաստանն իրավունք չունի Պետդումայի ընտրություններ անցկացնել Դոնեցկում