Միացյալ Նահանգները չի ճանաչում ինքնիշխան Ուկրաինայի տարածքում անցկացված Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտը։
«Սեպտեմբերի 17-19-ը Պետդումայի ընտրությունները անցկացվել են այնպիսի պայմաններում, որոնք չեն նպաստում ազատ և արդար գործընթացին»,- հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը և ընդգծել, - «Մենք չենք ճանաչում Պետդումայի ընտրությունները ինքնիշխան Ուկրաինայի տարածքում և վերահաստատում ենք մեր աներեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»։