Ամերիկյան «Մոդերնա» ընկերության 50 հազար դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութը հասել է Հայաստան: Այն Հայաստանին է նվիրաբերել Լիտվայի կառավարությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 891-ով, բուժվածներինը՝ 534-ով, գրանցվել է մահվան ևս 22 դեպքԸստ Առողջապահության նախարարության՝ բաշխումից հետո ներկրված խմբաքանակը հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:
Նախարարությունը նշում է, որ ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սպայկվաքս» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ չորս տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ»։