Այսօր Վրաստանի Կախեթիի շրջանում տեղի է ունեցել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։
Ջուանշեր Բուրչուլաձեն, Հուլուսի Աքարն ու Զաքիր Հասանովը քննարկել են տարածաշրջանում ռազմա-քաղաքական իրավիճակը, տարածաշրջանային ծրագրերի անվտանգությունն ապահովելու հարցերն ու եռակողմ ձևաչափով ռազմական համագործակցությունը շարունակելու հեռանկարները։
Նշվել է, որ ռազմավարական համագործակցության տվյալ պլատֆորմը հիմնված է փոխվստահության վրա և կարևոր դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, կայուն զարգացման և ժողովուրդների բարեկեցության համար։
Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները երկկողմ համագործակցության պլանի արձանագրություն են ստորագրել։
Նախօրեին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ «Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ հանդիպմանը քննարկված հիմնական թեմաներն էին պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանի անվտանգության սպառնալիքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ղարիբաշվիլին ու Հասանովը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության հարցերԿախեթիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները