Facebook-ը ներողություն է խնդրել երեկվա խաթարումների համար

Facebook (Ֆեյսբուք) ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը օգտատերերից ներողություն է խնդրել Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի ինտերնետային խաթարումների համար, որոնք երեկ շուրջ վեց ժամ շարունակվել էին՝ անհասանելի դարձնելով կայքերն ու խափանելով աշխատանքն այդ հարթակներում։

«Ներեցեք այսօրվա խափանման համար, ես գիտեմ, որքան եք ապավինում մեր ծառայություններին կապի մեջ լինելու մարդկանց հետ, ում մասին մտածում եք»,- Ֆեյսբուքում գրել է Ցուկերբերգը։

Ինտերնետային այսպիսի խաթարումները ընկերությանը ֆինանսական մեծ կորուստներ են պատճառում։ Առանց կապի, օֆլայն վիճակում, միյան ԱՄՆ-ում մեկ ժամվա ընթացքում Ֆեյսբուքի կորուստները ավելի քան կես միլիոն դոլար են գնահատվել։ Ընկերության բաժնետոմսերի գինը 5 տոկոսով ընկել էր, բայց ցանցի կարգավորումից հետո բարձրացավ 1,5 տոկոսով։