Մատչելիության հղումներ

Facebook-ը վստահեցնում է՝ երեկվա խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել


Facebook-ը պնդում է, որ երեկ սոցիալական ցանցի աշխատանքի լայնածավալ խափանման արդյունքում օգտատերերի տվյալների արտահոսք չի գրանցվել:

Խափանումը, ընկերության հավաստմամբ, պայմանավորված էր տեխնիկական խնդիրներով:

«Այժմ մեր սերվերները կրկին միացվել են ցանցին, և մենք ակտիվորեն աշխատում ենք նրանց աշխատանքը լիովին վերականգնելու ուղղությամբ», - նշում է Facebook-ը:

Facebook-ը, Messenger-ը, Instagram-ը և WhatsApp-ը ամբողջ աշխարհում երեկ ժամեր շարունակ չէին աշխատում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG