ԱՄՆ-ը ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը․ Սպիտակ տունը՝ «Պանդորայի գործի» մասին

Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքի, արխիվ

Սպիտակ տունը մեկնաբանել է «Պանդորայի գործը»՝ հայտարարելով, որ ձգտելու է ապահովել ֆինանսական համակարգերի թափանցիկությունը։

Միացյալ Նահանգները ձգտում է լրացուցիչ թափանցիկություն ապահովել իր և միջազգային ֆինանսական համակարգերի համար, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին:

Սաքիի խոսքով՝ նախագահ Ջո Բայդենը «խոստացել է աշխատել ԱՄՆ գործընկերների և դաշնակիցների հետ՝ լուծելու համար այնպիսի խնդիրներ, ինչպիսին են անշարժ գույքի գործարքները կեղծ ձեռնարկությունների և փողերի լվացման միջոցով»:

«Պանդորայի փաստաթղթերը» բացահայտում են մի շարք երկրների գործող և նախկին ղեկավարների, այդ թվում՝ Ադրբեջանի, Ուկրաինայի, Ղազախստանի նախագահների, Չեխիայի վարչապետի, Հորդանանի թագավորի, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետի, գաղտնի ունեցվածքը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի նախագահի ընտանիքը՝ հերթական օֆշորային սկանդալի կենտրոնում